կենտրոնները գրեթե ամբողջովին վերականգնված
են փլատակներից։ Մենք էլ էինք ժամանակին
երազում, որ Գյումրին կվերակառուցվի այս
սկզբունքով, բայց ավաղ…
Իսկ ո՞րն է մեր օրերի Երեւանում հինը նորով
փոխարինելու ընդունված փիլիսոփայությունը։
Մեջբերեմ
ճարտարապետ
Եվգենի
Ասսի
հարցազրույցից մեկ հատված, կարծում եմ, ավելի
լավ դժվար է բացատրել երեույթը. «Կրկնակումը
միշտ վատ է, քանզի միշտ օտար է։ Կրկնակումը
կեղծիք է, իսկ կեղծիքը անշնորհքություն է։
Հնագիտակները դրանից սարսափում են, վերջ ի
վերջո, ամեն ինչ կարելի է վերականգնել։
Ժամանակակից աշխարհը սարսափում է ծերութ-
յունից։ Մենք ապրում ենք յուվենալ մշակույթում,
մեզանում հավերժ երիտասարդությունը համար-
վում է կատարելություն։ Եթե ավանդական
հասարակություններում ծերությունը կապվում
էր իմաստության հետ, ապա հիմա՝ միայն
անզորության եւ իմպոտենցիայի։ Իմաստությանը
հակադրված
է
անսահման
մարտնչող
կրեատիվությունը։
Եվ
այս
գաղափարները
տարածվում են նաև ճարտարապետության վրա։
Նա էլ է վախենում ժամանակից և ծերությունից։
Մոսկվայի նախկին քաղաքապետի կնոջ խոսքերը
այն մասին, որ Վենետիկը ճիշտ կլիներ կարգի բերել՝
վերանորոգել և թարմացնել ներկը, արտացոլում
են համատարած եվրովերանորոգման արմա-
տավորված մտածելակերպը։ Այս մոտեցումները
կիրառվել
են
Մոսկվայում.
չբավարարվելով
սովորական
բուժումով,
բայց
հետմահու
վերակենդանացվելով՝
հնամաշ
իրական
ճարտարապետական հուշարձանները քանդվում
էին, փոխարինվելով դրանց կատարելագործված
նմանակներով (կլոններով)։
Երիտասարդացնող
շպարի
այս
տենդը
իմաստության հակառակ ափին է։ Ժխտվում են
ոչ միայն հիվանդությունները, այլև փորձն ու
հիշողությունը։ Ծերությունը տեղ չունի։»
Իրականում մենք չունենք որևէ պատճառ
չպահպանել արժեքավոր «ծեր» շենքերը և
քաղաքի հատվածները այնպես, ինչպես դրանք
հասել են մեզ։ Նախ, այդ շենքերը իրականում
բազմաթիվ չեն, երկրորդը, մեր տնտեսությունն
ու բնակչությունը չեն զարգանում և բազմանում
այնքան արագ, որ տեղի խնդիր ունենանք
և շտապելու պատճառ, տեխնիկական որևէ
խոչընդոտ էլ չկա։ Խնդիրը միայն մշակութային է։
Եվ մինչեւ մենք քննարկենք, մտածենք, խոսենք,
մի գեղեցիկ առավոտ կարթնանանք դեկորատիվ
թատերական մի կեղծ միջավայրում՝ պատմական
թյուրիմացություններով շրջապատված, որտեղ
հնարավոր
չի
լինի
հասկանալ
քաղաքի
կենսագրությունը։
«Ճարտարապետա-տարածական հորինվածքի
տարրեր»
Ներկայացվում
են
ծավալա-
տարածական
հորինվածքների
տեսական
հիմունքները,
ուսումնասիրվում
են
ծավա-
լատարածական
ձևերի
ստեղծման
օրինաչափությունները
(մասշտաբ,
ռիթմ,
շարքեր,
համաչափություն-ներ,
հարաբերություններ),
խնդիրների
լուծման
օրինակներ։ Լույս է տեսել 1934թ։ Գտնելը շատ
դժվար է, կարե լի է վերցնել ինձնից ու կարդալ: