LAYOUT September 2017 #06 | Page 27

«Մենք շեշտը դնում ենք ճարտարապե- տական լուծումների վրա, այլ ոչ մանրուքների: Ռեալիստիկ պատկերներում պատվիրատուն սկսում է հարցնել, թե կոնկրետ ինչ բռնակ է լինելու դռան վրա, սակայն մեր աշխատանքում դա չէ կարևոր»: Պորտուգալական Ֆալա Ատելյեյի հիմնադիրներից մեկը՝ Ֆիլիպե Մագալյաեշը, հարցազրույցներից մեկում մի շատ կարևոր բան շեշտեց՝ ասելով. Այս տենդենցի հիմքում ընկած է 60-70-ական թվականների ավանգարդ, թղթային ճարտարապետությունը: Բազմաթիվ նմանություններ են նկատվում Archigram, Superstudio, Archizoom-ի աշխատանքներում: Ամեն դեպքում օգտագործվում են նոր տեխնոլոգիաներ: Բազային եռաչափ մոդելների հիմքի վրա արվում են կոլաժներ՝ օգտագործելով տարբեր ժամանակների կերպարվեստի գործեր: Ամեն դեպքում, որ մոտեցմանն էլ կողմ կամ դեմ լինեք, պետք է հիշել, որ ճարտարապետության վիզուալ ներկայացումը ու ներկայացման ձևերը ինքնանպատակ չեն: Վերջին հաշվով ճարտարապետության որակն է կարևոր: Եթե ճարտարապետությունը թույլ է, ոչինչ նախագիծը չի փրկի: Աշոտ Սնխչյան