LAYOUT September 2017 #06 | Page 25

որովհետև նրանք ավելի լավ են տեղյակ տան նիստուկացից, գիտեն՝ ինչ են ուզում և ակնկալում: Կանայք ավելի ֆունկցիոնալ են մտածում: Եթե ունես լավատեղյակ պատվիրատու, որը տարրական գիտելիքներ ունի շինարարությունից կամ ճարտարապետությունից, ապա նրանց հետ ավելի հեշտ է աշխատելը: Բելգիայում ասում են «հաճախորդը թագավորն է» և անհրաժեշտ է բավարարել նրա բոլոր պահանջները: Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ճարտարապետներին: - Խորհուրդ կտամ լինել լավատես և տեղեկացված: Մի լավ դասախոս ունեինք, ասում էր. «եթե չեք կարողանում ըստ արժանվույն ներկայացնել ձեր նախագիծը, ավելի լավ է կրկնօրինակեք»: Վիրավորական չէ, եթե պատվիրատուին ասես. «ես գնում եմ տեղեկատվություն հավաքելու»: Այսօր շատ հետաքրքիր ու տարբեր լուծումներ կան, պարզապես անհրաժեշտ և շատ կարևոր է լավ տեղեկացված լինելը: Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ: - Խորհուրդ կտամ դասական գրականություն՝ հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի «Տասը գիրք ճարտարապետության մասին» (De architectura libri decem) աշխատությունը, որը ճարտարապետության այբբենարանն է: