LAYOUT September 2017 #06 | Page 24

Ինչպե՞ս կկիրառեիք Ձեր փորձը Հայաստանում: Ի՞նչ կներմուծեիք կամ կփոխեիք: - Կարծում եմ՝ ճարտարապետությունը երբեք անկախ չի եղել քաղաքակա- նությունից: Այսօր ընդհանրապես չի կարելի համեմատել Եվրոպայում և Հայաստանում գոյություն ունեցող ճարտարապետական ու շինարարական մոտեցումները: Եվրոպայում հիմնական շեշտը դրվում է էկոլոգիական, էներգետիկ առումով չեզոք շինարարության ու ճարտարապետության վրա: Նորմերն այն աստիճան խստացված են, որ շենքը՝ որպես ինքնուրույն օբյեկտ, կարողանա ինքնուրույն աշխատել նվազագույն էներգետիկ ծախսով, այսինքն՝ վառե- լիքը, էլեկտրականությունը քիչ սպառվի և օգտագործվի արևային էներգիան: Ջրօգտագործման տեսանկյունից կրկին գոյություն ունեն շատ խիստ նորմեր: Նոր շինությունները, օրինակ, պարտադիր պետք է ունենան հորեր, որտեղ հավաքվում է անձրևաջուրը և ֆիլտրերով զտվելուց հետո օգտագործվում կենցաղային նպատակով՝ լվածքի կամ ջրահեռացման համար: Այսօր մարդիկ մտածում են՝ ինչպես փոքր միջոցներով հասնել մեծ արդյունքների: Սկզբում ներդրումները շատ են լինում, բայց, ի վերջո, շահում ես: Պետությունն էլ իր հերթին աջակցում է, սուբսիդիաներ է տրամադրում շինարարին, որպեսզի այդ ամենը իրագործելի լինի, քանի որ արևային վահակները, օրինակ, լրացու-ցիչ ծախսեր են: Հայաստանում չկան այդ նորմերն ու չափանիշները: Չի գործում անգամ շատ պարզ մի ստանդարտ: Բելգիայում կառուցվող շենքի պատերը, օրինակ, պարտադիր ունենում են 10 սմ հաստություն, իսկ շուտով կընդունվի 12 և 15 սմ ստանդարտը: Սա նշանակում է, որ ձմռանը տունը կարելի է շատ արագ տաքացնել, իսկ ամռանը՝ հովացնել, այսինքն՝ շենքը նվազագույն էներգիայի հաշվին քեզ ապահովում է կոմֆորտով: Իսկ Հայաստանում այս հարցը շատ արդիական է, որովհետև ամառները մեզ մոտ շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ: Ո՞վ է Ձեզ համար իդեալական պատվիրատուն: - Իդեալական պատվիրատուն լավա- տեղյակ պատվիրատուն է: Ես ավելի մեծ հաճույքով եմ աշխատում կանանց հետ,