իրավիճակ, երբ սկսում են պլաստիկ վիրահատություններ անել՝ մտածելով, որ ավելի
են գեղեցկացնում իրենց դեմքը, բայց արդյունքում կորցնում են իրենց ինքնությունը,
բոլորը դառնում են միանման, ոչինչ չասող:
Ինչպե՞ս են զուգակցվում հին ու նոր ճարտարապետությունը Բելգիայում:
- Կա հիմնականում երկու տարբերակ՝ փափուկ և կոշտ ռենովացիա: Առաջին դեպքում
աշխատում են կոնտրաստի մեջ չմտնել և համապատասխանեցնում են շենքի
արտաքին տեսքը շրջակա միջավայրին, իսկ երկրորդ դեպքում՝ ճիշտ հակառակը,
տեղադրում են կոնտրաս-տային մոդեռն շինություն, որով ընդգծում են հնի ու նորի
տարբերությունը: Բելգիան ժողովրդավարական պետություն է, և այս լուծումները,
անշուշտ, միանշանակ չեն ընդունվում: Դրա վառ ապացույցն է Անտվերպենում
կառուցված շենքը, որի հեղինակը նշանավոր ճարտարապետ, ծնունդով իրաքցի
Զահա Հադիդն է: Դրա վերաբերյալ կան շատ տարբեր կարծիքներ: Վերանորոգման
մեկ այլ օրինակ բերեմ: Բրյուսելում կա մի փոքր մատուռ, որը որոշել են ընդարձակել:
Արդյունքում դրա կրկնօրինակը՝ նույն չափերով ու ծավալով, կառուցվեց հենց
մատուռի կողքին՝ ժանգոտած երկաթից: