LAYOUT September 2017 #06 | Page 22

07.

ԱՆՈՒՇ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. ԱՅՍՕՐ ՄԱՐԴԻԿ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՝ ԻՆՉՊԵՍ ՓՈՔՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՍՆԵԼ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

Ինչպե ՞ ս եղավ, որ տեղափոխվեցիք Բելգիա:- 1990-ականներին իրավիճակը Հայաստանում շատ վատ էր, և ճարտարապետի մասնագիտությամբ չէի կարողանում աշխատանք գտնել հայրենիքում: Ընկերներիցս մեկի հետ որոշեցինք արվեստագետների գործեր արտահանել Բելգիա և վաճառել այնտեղ ՝ փորձելով ճանաչելի դարձնել հայկական գեղանկարչությունը արտասահմանում: Սակայն Բելգիայում արվեստագետներն ու քանդակագործները նույնպես իրենց գործերը վաճառելու լուրջ խնդիրներ ունեն, և այդպես մեր ձեռնարկած գործը ձախողվեց: Հետո հանդիպեցի ապագա ամուսնուս ու այնպես ստացվեց, որ 1999թ. տեղափոխվեցինք Բելգիա:
Ի ՞ նչ նախագծեր ունեք Հայաստանում ու Բելգիայում:- Հայաստանում երկու տարի աշխատել եմ Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո: Դասախոսներիցս մեկը ՝ Մուշեղ Հովհաննիսյանը, փոքր ընկերություն ուներ, որ կոչվում էր « Կենտրոն ՍՊԸ » և նա հրավիրեց ինձ ու համակուրսեցուս աշխատելու իր հետ: Այդ տարիներին փոքր նախագծեր էին արվում, որովհետև Հայաստանում արդեն ֆինանսական խնդիրներ կային, իսկ հետո հաջորդեցին ծանր տարիները` երկրաշարժը, արցախյան պատերազմը... Այդ տարիներին նոր ձևավորվում էր մանր և միջին բիզնեսը, և մարդիկ տան առաջին հարկի տակ տեղակայված նկուղները դարձնում էին խանութներ: Անհրաժեշտ էր լինում մուտքեր բացել, աստիճաններ նախագծել և այլն: Իսկ Բելգիայում 2001 թ. լեզուն սովորելուց և դիպլոմս իրենց կրթությանը համարժեք դարձնելուց հետո որոշում կայացվեց, որ ես պետք է սովորեմ երրորդից հինգերորդ կուրսերում: Իսկ որպես անհատ ձեռներեց աշխատելու համար պետք է պարտադիր երկու տարվա աշխատանքային փորձ ունենայի տաս տարվա ստաժ ունեցող վարպետի մոտ: Բելգիայում հիմնականում համագործակցել եմ մի քանի ճարտարապետական ընկերությունների հետ, աշխատել ենք խմբով, իսկ սեփական նախագծերս հիմնականում տների, վիլլաների, դպրոցների, ծերանոցների ու վերակառուցումների նախագծեր էին: Հիմա աշխատում եմ OSK-AR Architecten բյուրոյում, որտեղ 16 գծագրողներ ու ճարտարապետներ աշխատում են տարբեր նախագծերի վրա:
Ըստ Ձեզ ՝ ո ՞ րն է քաղաքային միջավայրում պատմական շենքերի պահպանման օպտիմալ եղանակը:- Ամբողջ աշխարհում գրեթե աքսիոմի նման երևույթ է, որ խոշոր քաղաքների պատմական կենտրոնները պահպանվում են օրիգինալ վիճակում, որքանով դա հնարավոր է: Բելգիայում, օրինակ, պատմական նշանակության շինությունների լուսամուտների դրսի հատվածը պահպանվում է, իսկ ներսից տեղադրվում են նոր լուսամուտներ: Այսպես լուծվում են հինը պահպանելու, ինչպես նաև իզոլացման և էներգախնայողության հարցերը: Հալլե քաղաքում, որտեղ ես ապրում եմ, ցանկացած պատմական արժեք ունեցող շինության, չեմ ասում հուշարձանի, վրա փակցված է նշան, որը զգուշացնում է ՝ շենքը վերակառուցելիս պետք է անպայման պահպանվի օրիգինալ վիճակը: Ըստ իս ՝ դա ճիշտ մոտեցում է, որովհետև ամեն մի պատմական շենք կամ հուշարձան քաղաքին յուրօրինակ համ ու հոտ է հաղորդում: Իսկ քանդելով ու ոչնչացնելով հինը ՝ կորցնում ես ինքնությանդ մի մասնիկը: Ես այս երևույթը կես կատակ, կես լուրջ անվանում եմ անվստահ կանանց