LAYOUT September 2017 #06 | Page 21

Հանրապետական հիվանդանոցը, ըստ դասակարգման, դասվում է բազմապրոֆիլ հիվանդանոցների շարքին: Հիվանդանոցային համալիրի ճարտարապետության ծավալատարածական հորինվածքը իրենից ներկայացնում է շրջանաձև ծավալ, որը թելադրված է տեղանքին ներդաշնակ մնալու գաղափարով: Փորձ է արվել զերծ մնալ տասնամյակներ շարունակ կարծրացած «չոր» ուղղանկյուն մասնաշենքերով նախագծվող հիվանդանոցային համալիրների ավանդական ստերեոտիպից: Ձգտել ենք ստանալ այնպիսի հիվանդանոցային համալիր, որտեղ հիվանդ-այցելուն իրեն ոչ միայն զգա շրջապատված բուժանձնակազմի ջերմությամբ, այլ նաև ճնշված չլինի: Հատակագծային կոր լուծումը հնարավորություն է տալիս կրճատել շենքի երկրաչափական չափերը, ինչը բերում է կոմունիկացիոն- ինժեներական ցանցի զգալի խնայողության: