LAYOUT September 2017 #06 | Page 18

վնասել քաղաքի կառուցվածքին ՝ աղավաղելով այն, այդ պատճառով անհրաժեշտ է խնամել և պահպանել բոլոր շերտերը, կատարել համատեղ կառուցապատումներ ու փոխություններ ։ Վերջին ժամանակաշրջանում մեծացել է հետաքրքրրությունը Գյումրիի հանդեպ, որը մտահոգիչ է ՝ ունենալով Երևանի դառը փորձը: Այս տարիների ընթացքում մշակել ենք և շարունակում ենք մշակել միջազգային նորմերին համապատասխան ուղեցույցեր, որոնք կկանխեն մշակութային կորուստները: Ուսումնասիրելով տարբեր քաղաքների փորձն ու մոտեցումները, ինչպես նաև Գյումրիի պատմությունն ու այսօրվա իրականությունը, բնակիչների առօրյան ու դժվարությունները հավաքեցինք մեծ պաշար: Այդ ամենից հետո հարց առաջացավ, թե մենք ինքներս, որպես նախագծող ճարտարապետեր, ինչպես կվարվեինք ՝ ունենալով նախագծի առաջարկ Գյումրիի ինչ-որ պատմական շենքի համար: Քանի որ չկար որոշակի պատվիրատու և կառույց, որոշեցինք ընտրել ամենախնդրահարույց շենքերից մեկը, որը տուժել էր երկրաշարժի ժամանակ և մինչ օրս մնացել է կիսաքանդ վիճակում: Այդպիսինները շատ են Գյումրիում, սակայն այժմ կառավարական ծրագրով կատարվում են բարեփոխումներ Ռուսթավելի փողոցում, որի վրա էլ կանգ առավ մեր ընտրությունը: Քանի որ ծրագրի նպատակն է խթանել տուրիզմը և ունենալ գրավիչ, մշակութային և ժամանցային միջա-վայր, նախագծով առաջակվում է ստեղծել արվեստանոցներ, որտեղ առաջին հարկում կվաճառվեն տեղի վարպետների ձեռքի աշխատանքները, իսկ երկրորդ հարկում կլինի ցուցասրահ ։ Պատմական շենքի կիսաքանդ հատվածում առաջարկվում է տեղակայել բաց սրճարան, որտեղ և տեղի բնակիչները և տուրիստները կարող են անցկացնել իրենց ժամանցը, որն էլ իր հերթին կստեղծի աշխատատեղեր ։