Սա մի նախագիծ է որտեղ հանդիպում են պատմության բոլոր շերտերը՝ մեզ հասած
մշակութային ժառանգությունը, աղետի իրականությունը և ներկան, որը նույնպես
կդառնա պատմություն: Այս կառույցի պահպանման և վերաօգտագործման
կոնցեպտուալ նախագիծն անելիս ընտրվել է պատմական կառույցի կոնսերվացման
մեթոդը, որը թույլ է տալիս պահպանել մեզ հասած պատմությունը և փոխանցել այն
հետագա սերունդներին առանց որևէ աղավաղումների։ Գոյություն ունեցող կառույցը
վերահարմարեցնելու և դրա կողքին նորը կառուցելու համար անհրաժեշտ է, որ այն
լինի ներդաշնակ և՛ճարտարապետական, և՛ կոնստրուկտիվ նորմերով:
Այս նախագծում նոր կցակառույցի ճարտարապետական տեսքն ընտրվել է այնպիսին,
որ լինի ճանաչելի և արտացոլի այն ժամանակաշրջանը, որում այն կառուցվել է։
Պետք է տեսնենք մեզ հասած ժառանգությունը խնամված և պահպանված, որն էլ
կփոխանցենք մեր հետագա սերնդներին: