ուսանողներն առաջին ուսումնական տարում ուսումնառելու են ՃՇՀԱՀ-ում և ՀՊՏՀ-ում, իսկ երկրորդ ուսումնական տարում ՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում և ստանալու են կրկնակի դիպլոմ:
Կնիքները, ստորագրությունները, քննարկումներն ու դիմորդների ընդունելությունն արդեն անցյալում են: Առարկաները հստակեցված են, դասախոսությունները ՝ ընթացքի մեջ:
Այսօր ՝ այս պահին, մեր համալսարանից 7 և ՀՊՏՀ-ից 10-ն ուսանող արդեն ուսումնառության փուլում են: Ի դեպ, դասախոսություններն իրականացվում են երկլեզու համակարգով ՝ անգլերեն և հայերեն, իսկ ծրագրի մասնակից կարող են դառնալ բոլոր այն բակալավրները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին և ուսումնառության արդյունքում ունեցել են 14 և ավելի ՄՈԳ:
Առջևում դեռ Վալենսիան է, առջևում Ձեր արժանապատիվ ապագան է:
Դիանա Պողոսյան