LAYOUT October 2017 #07 | Page 6

03. ԽՈՒՍԱՆԱՎԵԼ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ Ամազոնյան աշտարակ, Նանտ, 2015 աշուն Մալակոֆ-պռե-Գոշե, Ամեն անգամ տեսնելով Ամազոնյան աշտարակը՝ ես հիշում եմ 2015 թվականի ձմռանն ինձ պատած անհանգստությունը, որ աշտարակի շինարարությունը կարող է հանկարծ դադարել: Սա մի նոր աշտարակ է Նանտում, որը ներկայացվեց 2015 թ. հոկտեմբերի կեսերին՝ ժամանակացույցից մի քանի ամիս առաջ, և անմիջապես դարձավ քաղաքի այցեքարտերից: Աշտարակը կանգնեցվեց Ուրբանիզացիայի ազգային գրան-պրիի, Ժերար Պենոյի, Ռուել ատելյեի, բազմաթիվ ներդրողների և ճարտարապետների միացյալ կամքով և ջանքերով: Ամազոնյան աշտարակը մի արտասովոր երկրաչափական լուծում ունեցող, աչքի զարնող կառույց է ֆրանսիական մեգապոլիսի սրտում: Նախաձեռնողական աշտարակ Ես տեսել էի արտասովոր աշտարակի էսքիզները դեռ 2012 թ. գարնանը՝ հանդիպելով հայր և որդի Լե Տղիոնեղներին, իսկ 2015 թ. ծանոթացա նախագիծը պատրաստած երկու երիտասարդ ճարտարապետների՝ Մաքսիմի և Գվենելի հետ: Ամազոնի աշտարակը քաղաքային եռաչափ ու բարդ ֆասադային հորինվածքով ճարտարապետության անցումն է դեպի ավելի լուրջ, մինիմալիստական ու համակարգված լուծումներ: