02.
ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարանի ուսանող
լինելն առավելություն է բազմաթիվ առումներով,
սակայն, առավելություն է նաև ոչ միայն ուսանող,
այլև մեր համալսարանում իրականացվող
ծրագրերին ու նախագծերին հաղորդակից
լինելը:
Այս տարի Ճարտարապետության և
շինարարության
Հայաստանի
ազգային
համալսարանի,
Հայաստանի
պետական
տնտեսագիտական
համալսարանի
և
Վալենսիայի
պոլիտեխնիկական
համալսարանի
միջև
ձեռք
բերվեց
պայմանավորվածություն՝
«Նախագծերի
կառավարում»,
«Զբոսաշրջություն»
և
«Աշխարհատեղեկատվական
համակարգեր»
ոլորտներում համատեղ մագիստրոսական
կրթական ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Սեպտեմբերի 11-ին ՃՇՀԱՀ-ի և ՀՊՏՀ-ի
ռեկտորներ Գագիկ Գալստյանն ու Կորյուն
Աթոյանը ՀՀ Կրթության և գիտության նախարար
Լևոն Մկրտչյանի, Երևանի քաղաքապետարանի
ներկայացուցչի,
պրոռեկտորների,
պրոֆեսորների, դասախոսների և ուսանողների
ներկայությամբ ստորագրեցին համաձայնագիր:
Համաձայնագրի և Erasmus+-ի HERI-
TAGE
ծրագրի
շրջանակներում
կյանքի
կոչված այս բացառիկ նախագիծը կստեղծի
մասնագիտական
նոր
ուղղություններ,
շրջանավարտներին կդարձնի մրցունակ և
կմոտեցնի աշխատաշուկային:
Ծրագիրը որպես բացառիկ որակելն ունի
իր արդարացված բոլոր նախադրյալները:
Համաձայնագրի
շրջանակներում
նախատեսվում է, որ մագիստրատուրայի