01.
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Հոկտեբերը լի էր ճարտարապետական միջոցառումներով:
Տեղի ունեցան «Ճարտարապետական շաբաթ» Երևանյան
փառատոնը, «Վերանայելով սովետական մոդեռնիզմը»
գիտաժողովը,
Գյումրու
զարգացմանն
ուղղված
դասախոսություններ
Մասաչուսեթսի
տեխնոլոգիական
ինստիտուտի (MIT) երկու մասնագետների կողմից,
դասախոսություն Սնխչյան Աշոտի կողմից՝ «Քոփի՝ առանց
փեյսթ»։
Այս համարում կարող եք կարդալ աշխարհում անցկացվող
ճարտարապետական
փառատոնների
և
երևանյան
փառատոնի
մասին:
Ծանոթացեք
ուղղահայաց
կանաչապատման և հայաստանյան փորձի հետ: Եկեք միասին
քննարկենք, թե ինչու ճարտարապետությունը արվեստ չէ:
Սրանք այս համարի թեմաներից մի քանիսն են միայն:
Հիշեցնենք, որ ՃՇՀԱՀ ուսանողները և շրջանավարտները
կարող են ուղարկել մեզ իրենց ուսանողական նախագծերը
(նկարներ, գծագրեր, բացատրագիր (1200 նիշ)), որոնցից
լավագույնները կտպագրվեն «Լեյաութ» զինի հաջորդ
համարներում:
Տաթևիկ Զաքարյան
Համարի պատրաստման աշխատանքներին
մասնակցել են՝
Տաթևիկ Զաքարյան,
Վարդենի Վարդանյան,
Աշոտ Սնխչյան,
Արմինե Սնխչյան,
Խաժակ Դրամփյան
Գրական խմբագիր՝
Գայանե Վերդյան
Խմբագրությունը կարող է համակարծիք չլինել
հեղինակների մտքերի հետ: