LAYOUT October 2017 #07 | Page 30

07. ԻՆՉՈ՞Ւ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՎԵՍՏ ՉԷ (ԵՎ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ) Վերջին տարիներին բավական շատ են քննարկումները ճարտարապետության առաջնային նպատակների վերաբերյալ։ Պատասխանները շատ տարբեր են՝ սկսած ձևի ստեղծումից և վերջացրած հասարակության վնասները շտկելով։ Սակայն ըստ Լանս Հոսեյի՝ ներկայումս շրջանառության մեջ գուցե առավել քիչ գործածվող սահմանումն է՝ ճարտարապետությունը «արվեստ» է։ Այս հոդվածում, որն ի սկզբանե տեղադրված է եղել Հաֆինգթոն Փոսթի բլոգում, Հոսեյը պնդում է, որ ճարտարապետության՝ որպես արվեստ հասկացությունը ոչ միայն մոլորեցնում, այլև պոտենցիալ կերպով վնասում է հասարակությանը։