2016թ դեկտեմբերից 2017 փետրվարը Մոսկվայում Պուշկինի անվան գեղարվեստական
պետական թանգարանում տեղի ունեցավ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի գծան կարների
ցուցահանդեսը։ Լույս տեսավ նաև ցուցադրության կատալոգը, որը և ներկայացնում եմ ձեր
ուշադրությանը։ Մաքսիմ Աթայանցը, կաքրելի է վստահ ասել, ճարտարապետական գծանկարին
տիրապետող եզակի վարպետներից է։ Բացի բացառիկ տեխնիկական հմտություններից և բարձր
ճաշակից, հեղինակի ճարտարապետական գիտելիքների շնորհիվ Աթայանցի աշխատանքները
աչքի են ընկնում կառուցվածքի գրագիտությամբ, իսկ դեպի անթիկ հնավայրեր բազմաթիվ
ճանապարհորդությունների ընթացքում ստեղծված նկարները և մեկնաբանությունները ունեն
բարձր պատմագրական և փաստագրական արժեք։
լուսանկարը՝ Մաքսիմ Աթայանցի ֆեյսբուքյան էջից