LAYOUT October 2017 #07 | Page 31

Հուլիսին ես գրեցի, որ երբ ճարտարապետներն օգտագործում են որոշ կանանց մարմնի կառուցվածքը, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն կամ Բեյոնսեն՝ որպես ճարտարապետական «ոգեշնչման» աղբյուր, նրանք առարկայացնում են թե կանանց և թե ճարտարապետությունը։ Շատ ընթերցողների սա դուր չեկավ։ «Ցանկացած մեկը, ով բողոքում է, որ ճարտարապետը ոգեշնչվում է այս կամ այն բանից, չի հասկանում՝ ինչ է արվեստագետն ու արվեստը», - բողոքեց մեկը։ «Իսկ ի՞նչ կա կնոջ մարմնի կառուցվածքը ստեղծագործական ոգեշնչման համար օգտագործելու մեջ», - հարցնում է մյուսը։ «Չկա դրանից ավելի գեղեցիկ բան»։ «Երաժշտությունը, կառուցվածքները, գեղանկարչությունը կամ գեղարվեստական ցանկացած բան չի դեգրադացնում։ Այն գեղեցիկ է», - ասում է մեկ ուրիշը։ Հիմնական ուղերձը՝ ճարտարապետությունն արվեստ է, և արվեստագետի ներշնչման աղբյուրը քննարկման ենթակա չէ, քանի որ այն նրա անձնական խնդիրն է։ Իհարկե, միայն Հաֆինգթոն Փոսթի ընթերցողները չեն, որ այս կարծիքին են։ «Ճարտարապետությունն արվեստ է և ուրիշ ոչինչ», - մի առիթով ասաց ճարտարապետ Ֆիլիպ Ջոնսոնը, իսկ Պրիցկեր մրցանակի դափնեկիր Ռիչարդ Մեյերը պնդում է, որ ճարտարապետությունը իրականում «ամենամեծ արվեստներից մեկն է»։ 2011 թ. ԱՄՆ նախագահ Օբաման նշեց, որ ճարտարապետությունը լավագույն դեպքում դառնում է «արվեստի գործ, որով մենք կարող ենք անցնել և ապրել»։ Չիկագոյի ճարտարապետական ցուցահանդեսը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ և կգործի հոկտեմբերից մինչև 2018 թ. հունվարը, կոչվում է «Ճարտարապետության վերջին զարգացումը» (անգլերենում՝ state of art)։ Եթե ճարտարապետությունն արվեստ է, ապա, ամեն դեպքում, ի՞նչ է արվեստը։ «Ընդհանուր առմամբ արվեստը, - գրում է Լարի Շայները իր The Invention of Art (2003) գրքում,- հազիվ թե 200 տարվա պատմություն ունեցող եվրոպական հայտնագործություն է»։ Այն առաջացել է լատիներենի ars և հունարենի techne բառերից, որոնք նշանակում են ցանկացած արհեստ, սկսած հյուսնությունից