ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՋԸՆԹԱՑ: Առաջին համաշխարհային
ցուցահանդեսը անցկացվել է Լոնդոնում 1851թ-ին: Գլխավոր կառույցը Ջոզեֆ
Պաքստոնի Բյուրեղյա պալատն էր՝ կառուցված մետաղից ու ապակուց: Այս
ցուցահանդեսից հետո բոլոր հաջորդող ցուցահանդեսները մինչև 2010թ-ի Շանհայի
ցուցահանդեսը հիմնված են եղել 3 հիմնական արժեքների վրա. վստահություն,
համերաշխություն, առաջընթաց:
Էքսպոյի պատմությունը:
Բիե-ն(Bureau International des Expositions) իր 100-ամյա պատմության ընթացքում մի
քանի անգամ փոխել է ցուցահանդեսների սահմանումներն ու հաճախականությունները՝
պահպանելով բազային արժեքներն ու ցուցահանդեսների զարգացումը:
Այս հանդիպումների հիմնական գրավչությունը ազգային տաղավարներն են, որոնք
նախագծված են մասնակցող երկրների կողմից:
Պատմականորեն յուրաքանչյուր ցուցահանդես միշտ աչքի է ընկել ինչ-որ յուրահատուկ
կառույցով, որը հետագայում դարձել է տվյալ ցուցահանդեսի ու մասնակից երկրի
խորհրդանիշը:
2.Biennale di Venezia – Վենետիկի Բիեննալեն պետության կողմից աջակցվող
ոչ առևտրային կազմակերպություն է: Վենետիկ քաղաքի արվեստի միջազգային
ցուցահանդես կամ ուղղակի Բիենալե(երկամյա): Սա ամենահին, ամենակարևոր ու
միջազգային ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի ցուցահանդեսներից
մեկն է: Բիենալեն կազմակերպում է արվեստի, կինոյի, թատրոնի, պարի ու
ճարտարապետության
ցուցահանդեսներ:
Վենետիկի
ճարտարապետության
միջազգային փառատոնի պատմությունը սկսվում է 1980թ-ից, որը գլխավորել
է Պաոլո Պորտոգեսին: Այն անց է կացվում 2 տարին մեկ՝ նշելով, ամփոփելով
ու անդրադառնալով ճարտարապետության ներկա վիճակին: Բիենալեի 15-րդ
միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում էր «Անկախ կենսապատկեր»
խորագրով, որը հետանկախության շրջանի լանդշաֆտային քարտեզագրման
ինքնատիպ օրինակ էր: