3. Arch Moscow- ճարտարապետության և դիզայնի միջազգային ցուցահանդես, որ տեղի է ունենում 1995թից սկսած: Այն միավորում է առաջատար ռուսական և օտարերկրյա ճարտարապետական, դիզայնի բյուրոներին, ինչպես նաև բացառիկ նյութեր արտադրողներին: 2008թ-ին Արչ Մոսքոու – ն փոխանվանվեց Մոսկվայի ճարտարապետական Բիենալեով ՝ « Ինչպես ապրել » թեմայով, որի նախագահն էր Բարտ Գոլդհորնը: Բիենալեի ծրագիրը նվիրված էր սոցիալական պայմաններին:
4. World Architectural Festival( WAF) – Համաշխարհային ճարտարապետության փառատոն: Առաջին 4 տարիների ընթացքում փառատոնն անցկացվել է Բարսելոնայում, 2012-ից ՝ Սինգապուրում: Հարյուրավոր նախագծեր մրցակցության մեջ են մտնում, որոնցից ընտրվում են լավագույնները: Բոլոր այն ճարտարապետները, ովքեր ցանկանում են մասնակցել WAF-ին, պետք է վճարում կատարեն և գնան այնտեղ, որտեղ անցկացվում է փառատոնը: 2011թ-ից սկսած ներառվում են նաև ինտերիերի ճարտարապետության ու դիզայնի ոլորտները: 2017թ-ի փառատոնը տեղի կունենա Բեռլինում նոյեմբերի 15-17-ը: