կարևորը վաճառելը չի, այլ ճանաչում ձեռք բերելը:
Համաշխարհային փառատոնները կարևոր են եղել ճարտարապետական նորարարության առաջընթացի համար: Մեր ամենասիրված համալիրներից շատերը նախագծվել ու կառուցվել են հատուկ փառատոնների համար, այնուհետև դարձել հյուրընկալող քաղաքի ամենահայտնի գանձերից մեկը: Պատմությունը ցույց է տալիս, որ ամեն նոր փառատոն հնարավորություն է տալիս ճարտարապետներին ներկայացնել ռադիկալ մտքեր և այս իվենթները օգտագործել ինչպես ստեղծագործական լաբարատորիա դիզայնի և շինարարության տեխնոլոգիայի համարձակ նորարարությունների փորձարկման համար: Աշխարհի փառատոնները անխուսափելիորեն խրախուսում են մրցակցությունը, այսպիսով ՝ յուրաքանչյուր երկիր ձգտում է իր լավագույն նախագիծն առաջարկել ինչ գնով էլ որ դա լինի: Այս տեսակի բլանշը թույլ է տալիս ճարտարապետներին խուսափել ամենօրյա
հանձնաժողովների ծրագրային խոչընդոտներից և կենտրոնանալ իրենց գաղափարները արտահայտելու համար: Հայտնի ճարտարապետներից, ինչպես օրինակ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի Գերմանիայի տաղավարը ավելի հայտնի Բարսելոնայի տաղավարը 1929թ-ի Բարսելոնայի միջազգային փառատոնի ժամանակ այնքան լավ էր արված, որ հնարավոր էր միայն ցուցադրական տաղավարի համատեքստում:
Անդրադառնանք ճարտարապետական ու դիզայնի փառատոններից մի քանիսին:
1. Էքսպո կամ ավելի ճիշտ ՝ համաշխարհային ցուցահանդես, որը միջազգային ամենամեծ իրադարձություններից է: Տեղի է ունենում յուրաքանչյուր 5 տարին մեկ 6 ամիս տևողությամբ ՝ զարգացնելով համընդհանուր թեման, որը ներկայացնում է ընդհանուր հետաքրքրություն ողջ մարդկության համար: Մասնակիցները լինում են պաշտոնական( երկրներ ու միջազգային կազմակերպություններ, որոնք պաշտոնապես հաստատել են իրենց անդամակցությունը) ու ոչ պաշտոնական( հաստատություններ, ընկերություններ ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններ):