տեսքին բավականին մոտ արդյունք: Մոդուլային լուծումները համատեղում են կիրառվող մյուս համակարգերի( գրպանային և անոթային) առավելություններն ու նվազագույնի հասցնում թերությունները: Բույսերը տեղադրվում են պատերին ամրացված հատուկ խցիկներում, որտեղ նրանք երկար տարիներ հաջողությամբ աճում են: Ոռոգման և բազմացման համակարգերը, ներառնված տնկարկային խցերում, մատակարարում են բույսերին այն ամենը, ինչ անհրաժեշտ է հետագա զարգացման համար: Այս առաջադեմ մոդուլային մեխանիզմն արդեն իր կիրառությունն է գտել մեր երկրի սահմաններում: Բազմամյա բույսերով ուղղաձիգ այգիների իրականացման առաջին փորձերից է Երևանի
Չարենցի 9 հասցեում գտնվող << Լանդշաֆտ >> ընկերության գրասենյակի ճակատամասը( նախագծող ՝ Լանդշաֆտ ՍՊԸ): Այն Հայաստանում առկա կանաչ պատերից լավագույն օրինակն է, որ համապատասխանում է միջազգային ստանդարտներին ։
Ոլորտի համաշխարհային առաջավոր փորձի ուսումնասիրությունն ու Հայաստանում դրա զարգացման անհրաժեշտությունն ու հեռանկարները հիմք են հանդիսացել նորագույն տեխնոլոգիայով հարստացած ուղղաձիգ այգիների մոդուլների ներկրման համար: Համալրված լինելով բազմակողմանի ոռոգման անհատական համակարգով ՝ այս տեխնոլոգիան թույլ է տալիս տնկարկային մոդուլի( Gro-Wall ®) կմախքում տեղադրել կաթիլային թողարկիչներ և ոռոգման խողովակներ` ուղղակիորեն սնելով յուրաքանչյուր բույսի արմատ:
IPI ™ նորագույն համակարգը քողարկում է այդ խողովակներն անմիջապես մոդուլի կառուցվածքում: