LAYOUT October 2017 #07 | Page 15

Gro-Wall մոդուլները հեշտ են տեղադրվում և կարող են արագ ամրացվել ցանկացած կառուցվածքի պատի՝ այդ թվում աղյուսե, բետոնե, փայտե, թիթեղյա, մետաղյա և այլ մակերեսների: Հողի խառնուրդի խոնավության մակարդակը ժամանակի ընթացքում ինքնակարգավորվում է՝ կախված հետևյալ գործոններից՝ • սեզոնային փոփոխություններ • շոգ կամ զով եղանակ • հողմային պայմաններ • ջրի կլանում բույսի կողմից • օդի խոնավություն Այս մեխանիզմը թույլ է տալիս հեշտ և ամբողջական հասանելիություն ինչպես բույսերի, այնպես էլ ոռոգման բաղադրիչների տարածք՝ ապահովելով դիզայնի փոփոխության և տեխնիկական սպասարկման վայրկենական ընթացք: Այսպիսով՝ իրենց հիմնական խնդիրը լուծելուց բացի այս այգիներն ունեն գեղարվեստական արտահայտչականության մեծ պոտենցիալ՝ տալով ճարտարապետին սուղ միջոցներով զանազան լուծումներ իրականացնելու հնարավորություն: Շողեր Խաչատրյան, հատուկ Լեյաութի համար