Ֆրանսիացի նախագծող-բուսաբան, ուղղաձիգ այգու գաղափարի հեղինակ Պատրիկ Բլանի կենդանի ճակատի
էսքիզ-նախագիծը՝ ողջ մակերեսի մանրակրկիտ մշակմամբ և բույսերի ճշգրիտ բնութագրմամբ:
Փարիզ 2013թ.
տալով նախագծային լուծումներն իրականացնել առավելագույն կանաչապատման ու նվազագույն
կառուցապատման մակերեսներով:
<<Կենդանի>> պատի հիմնական գործառույթներն են՝ կառույցի պաշտպանում արևի ուղղակի
ճառագայթներից, ջեռուցման և հովացման համար ծախսվող էներգիայի զգալի կրճատում, բարելավված
ձայնամեկուսացում, ջերմաստիճանի կարգավորման ազդեցություն, պաշտպանում հորդառատ
անձրևաջրերից կամ արդեն իսկ բարձր խոնավության ազդեցություն կրած արտաքին պատերի
ֆիզիկական վիճակի բարելավում:
Ուղղահայաց այգիները տեղադրվում են ինչպես սակավահարկ, այնպես էլ բազմահարկ շենքերի թե
ներքին, թե արտաքին պատերին և կարող են ծածկել մի ամբողջ պատ կամ դրա մի մասը:
Այսօր դրանք առաջարկվում են մի շարք արտադրողների կողմից` hիմնված տարբեր աշխատանքային
մեթոդների վրա՝
Ի տարբերություն ինքնամագլցող կանաչ պատերի, որոնք տարիներ կպահանջեն որևէ կառույցի
ճակատ ծածկելու համար, հողի հետ չկապված ուղղաձիգ այգիները հիմնված են հատուկ կոնստրուկտիվ
համակարգի վրա, որը թույլ է տալիս վերջինիս մոնտաժումից հետո անմիջապես ունենալ նախագծային