LAYOUT October 2017 #07 | Page 12

04. ՈՒՂՂԱՁԻԳ ԱՅԳԻՆԵՐ Բնակավայրերի կայուն զարգացման սկզբունքները փաստում են, որ կանաչ քաղաքների ստեղծումը մարդկության և շրջակա միջավայրի միջև սիմբիոտիկ փոխհարաբերության պահանջ է: Ճարտարապետներին ու քաղաքաշինարարներին նետված մարտահրավերներից մեկն էլ քաղաքային միկրոկլիմայի կարգավորման խնդիրն է՝ պայմանավորված կանաչապատման մակերեսների սղությամբ: Արդեն բավականին ինտենսիվորեն գործող քաղաքային միջավայրը կանաչի անսպառ ուղղաձիգ հարթություններով ապահովելու հնարավորություն է տալիս ուղղաձիգ այգիների գաղափարը: Դեռ դարեր շարունակ մագլցող բույսերի հատուկ տեսակներ օգտագործվում են տների ճակատները ձևավորելու համար: Գերմանիայում շատ ձախողված նախագծեր քողարկվում էին հենց ուղղաձիգ բուսականությամբ (Architek- tentrost - թարգմ. ՝ Ճարտարապետների մխիթարություն): Այսօր մեծ քաղաքներում բուսականության նման կիրառումը միկրոկլիմայի կարգավորման բազմաթիվ խնդրներ է լուծում, այդ թվում՝ օդում քիմիական բարդ միացությունների կլանումը, ջերմային կղզու էֆեկտի կրճատումը, շենքի և շրջակայքի ավելի լավ օդի որակի ապահովումը՝ միևնույն ժամանակ հնարավորություն