02
.« ՄԵԿ ԳՈՏԻ ԵՎ ՄԵԿ ՈՒՂԻ » ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻՆ ՄԵՐ ՌԵԿՏՈՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔ Է ԳՏԵԼ
Հոկտեմբերի 8-12-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Ֆինանսատնտեսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանը աշխատանքային այցով գտնվում էին ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում: Մեր համալսարանի պատվիրակության այցի նպատակը Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանում տեղի ունեցած ճարտարապետական համալսարանների « Մեկ գոտի և մեկ ուղի » կոնսորցիումի հիմնադրման հանդիսավոր արարողությանը ՝ որպես հիմնադիր անդամ մասնակցելը և ելույթներով հանդես գալն էր:
Չինաստանի մայրաքաղաքում կոնսորցիումի հիմնադրման արարողությանը ներկա են գտնվել 19 երկրի 43 համալսարանի ներկայացուցիչներ: Ի թիվս բազմաթիվ զեկուցումների ու ելույթների ՝ միջոցառմանն իր զեկուցումով հանդես է եկել նաև մեր համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Գալստյանի զեկուցումը խիստ կարևորվում էր կազմակերպիչների կողմից, քանզի այն հնչեց Պեկինի համալսարանի ադմինիստրացիոն կոմիտեի նախագահի ՝ Վանգ Ջիաժոնգի և ռեկտոր Ալին Ժանգի զեկուցումներից հետո:
Իր ելույթում ռեկտոր Գալստյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին նախաձեռնության գաղափարի համար, նշել կոնսորցիումի դերը ճարտարապետական համալսարանների միջև համագործակցության ընդլայնման և ներկա մարտահրավերներին դիմակայելու գործում: ՙԱկնհայտ է, որ այս նախաձեռնությունը զարկ կտա մեգանախագծի մեջ ներառված և սահմանակից հարևան երկրների տնտեսական զարգացմանը, ֆինանսական ինստիտուտների ակտիվացմանը և հատկապես ճարտարապետական, շինարարական և տեխնիկական ծառայությունների նկատմամբ պահանջարկի կտրուկ բարձրացմանը: Սա մարտահրավեր է ոլորտում գործող ուսումնական հաստատություններին ապագա քաղաքաշինության տեսլականին համապատասխան մասնագետների պատրատման, ինովացիոն տաղանդների զարգացման համար ՚,-նշել է ռեկտոր Գալստյանը: Զեկուցումն ավարտելով Կոնֆուցիուսի ՝ « Կրթությունը սերտացնում է վստահությունը: Վստահությունը հույս է ներշնչում: Հույսը խաղաղություն է պարգևում » խոսքերով ՝ Գ. Գալստյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում վեր հանված նախաձեռնությունները կունենան իրենց դրական ազդեցությունը բնակիչների առօրյա կյանքում:
Աշխատանքային այցի ընթացքում Մարինե Ղազարյանը և Գագիկ Գալստյանը հանդիպում են