01.
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Կան քաղաքներ, որոնց մասին մտածելիս առաջին
պատկերները, որ հիշում ենք, դրանք միանման տանիքներն
են: Վառ օրինակ է Պրահան, սակայն նմանատիպ օրինակները
շատ են: Իսկ ինչպե՞ս են կարգավորվում այդ քաղաքների
ճարտարապետական նախագծերը: Հայկական նմանօրինակ
քաղաք կարծես թե միայն Գորիսն է, այն էլ՝ ոչ ամբողջությամբ:
Սակայն ՀՀ վարչապետի հրամանի համաձայն սկսվեց մշակվել
տանիքների գունային լուծումները կարգավորող օրինագիծը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի
առաջարկով օրինագծում կներառվեն նաև ֆասադների
ճարտարապետական լուծումների կարգավորումները: Այս
թեման մեծ քննարկում առաջացրեց մեր խմբագրությունում:
Օրինագիծը շատ կարևոր է ոչ միայն ճարտարապետների
համար, այլ նաև ցանկացած քաղաքացու: Որոշեցինք
կարճ հարցում անցկացնել և լսել թե մասնագետների, թե
քաղաքի ճակատագրով հետաքրքված քաղաքացիների
կարծիքը: Ինչպես նաև փորձեցինք հասկանալ, թե ինչպես
է կարգավորվում ճարտարապետի աշխատանքը այլ
երկրներում: Այս և այլ թեմաների մասին կարդացեք այս
համարում:
Հիշեցնենք, որ ՃՇՀԱՀ ուսանողները և շրջանավարտները
կարող են ուղարկել մեզ իրենց ուսանողական նախագծերը
(նկարներ, գծագրեր, բացատրագիր (1200 նիշ)), որոնցից
լավագույնները կտպագրվեն «Լեյաութ» զինի հաջորդ
համարներում:
Տաթևիկ Զաքարյան
Համարի պատրաստման աշխատանքներին
մասնակցել են՝
Տաթևիկ Զաքարյան,
Վարդենի Վարդանյան,
Աշոտ Սնխչյան,
Արմինե Սնխչյան,
Խաժակ Դրամփյան
Գրական խմբագիր՝
Գայանե Վերդյան
Խմբագրությունը կարող է համակարծիք չլինել
հեղինակների մտքերի հետ: