LAYOUT November 2017 #08 | Page 5

ունեցել Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասերյանի հետ, ով կարևորել է մեր համալսարանի ներկայությունը կոնսորցիումին՝ Հայաստան-Չինաստան կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում: Արարողության ավարտին վճռվել է, որ հաջորդ «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումը տեղի կունենա Մալազիայում: Նշենք, որ «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումը ձևավորվել է՝ հավատարիմ մնալով Մետաքսի ուղու «Խաղաղություն և համագործակցություն, հրապարակայնություն և համընդգրկունություն, փոխադարձ ուսումնառություն և փոխադարձ օգուտներ» գաղափարախոսությանը և նպատակ ունի ստեղծել համագործակցության հարթակ և ճարատարապետական առարկաների ու համալսարանների հետ բացահայտել նորարարական զարգացման մեխանիզմները: Դիանա Պողոսյան