LAYOUT November 2017 #08 | Page 33

ու քննադատության եզրերը, դերը`որպես սադրիչի, և իրագործելիությունը: Որպես ճարտարապետներ ՝ վերջին երկու տասնամյակում մենք ոչ միայն փոխանցել ենք նորմերի, նյութերի և տեխնիկաների պատասխանատվությունը փորձված մասնագետներին, արդյունաբերությանը և ղեկավարությանը, այլև փոխանցել ենք ճարտարապետության տեսությունը փիլիսոփաներին և սոցիոլոգներին: Մենք դեռ շարունակում ենք մեջբերել այն հեղինակներին, որոնց հիշատակում էինք 1970-ականներին, կարծես ժամանակները չեն փոխվել: Բացի այդ, արվեստը, որոշ չափով, ստանձնել է տեսության դերը: Փոփ արվեստը, մինիմալիստական արվեստը, լանդշաֆտային արվեստը, կոնցեպտուալ արվեստը և այլ ժամանակակից փորձառություններ, ինչպիսիք են ինստալիացիաները կամ մասնակցային ներկայացումները, ճարտարապետության ոլորտում ձևավորում են դիրքորոշում և քննադատական միտք:
50-ամյակին պատրաստվելու մեր անորոշությունն ու ցուցադրությունները, կոնֆերանսներ և դասախոսություններ կազմակերպելու ձևաչափը համապատասխանում է այսօր տեղի ունեցող ճարտարապետական դիսկուրսին: Ի տարբերություն 1960-70- ական թվականների ՝ ճարտարապետության տեսաբանները չեն գրում մանիֆեստներ: Նրանք ավելի շատ քննարկումներ են անցկացնում: Ճարտարապետության տեսության բնագավառում իմաստի ստեղծումը տեղի է ունենում խոսակցությունների և քննարկումների մակարդակում: Բանավեճերին փոխարինելու են եկել հարցազրույցները: Շփման այս ձևերը թույլ են տալիս միանգամից ստանալ արձագանք և խանգարում են զրուցակցին կենտրոնանալու իմաստի վրա: Սակայն դրանք հանգեցնում են նաև կոմպրոմիսի և համաձայնության մշակույթին: Տեսությունը մշտապես մնում է փոփոխական վիճակում, այն պատրաստ է հարմարեցման և վերանայման, զուրկ է նորմատիվ գործառույթներից և չի կարգավորվում վիրտուալ տիրույթում: Սակայն ներկա իրավիճակում գանգատվելու պատճառ չկա: Գուցե ճարտարապետների համար սա պատմականորեն ամենալավ ժամանակահատվածն է, նրանք ստանում են բավական ուշադրություն, գումար, ունեն տեղաշարժվելու հնարավորություններ, տաղանդ և փոխանակումների հնարավորություններ: Մեզ ավելի շատ հետաքրքրում է հետևյալ հարցի պատասխանը ՝ ինչո ՞ ւ է ճարտարապետության տեսությունը կորցրել իր շարժիչ ուժն ու ազդեցությունը այս բարգավաճման և ընդարձակման ժամանակաշրջանում: