LAYOUT November 2017 #08 | Page 32

ձևավորմանը: Տեսությունն առաջարկում էր այլընտրանք փորձառության միատարրեցմանը և ձևին՝ միջազգային ոճի կերպարանքով: Այն հնարավորություն էր տալիս նոր դիրքերից դիտարկել հիմնական պատմական փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում զգոն դիտորդների աչքի առջև, մասնավորապես` ծանր արդյունաբերության քայքայումն ու նախկին գաղութների անկախացումը: GTA-ն այդ ժամանակ հիմնված միակ ինստիտուտը չէր: Նյու Յորքում նույն թվականին Փիթեր Էյզենմանի կողմից բացվեց Ճարտարապետության և քաղաքային ուսումնասիրությունների ինստիտուտը (IAUS), իսկ մի քանի տարի անց՝ 1973 թ., սկսեց գործել «Հակադրություններ» (Op- positions) ամսագիրը: 1967 թ. բացվեց Գրացի Տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետության տեսության, արվեստի և մշակութաբանության ինստիտուտը, իսկ 1968 թ.՝ Ժամանակակից ճարտարապետության և դիզայնի ինստիտուտը Շտուտգարտում: Arch+ ամսագիրն սկսեց գործել Շտուտգարտում 1968 թ., իսկ Ar- chithese-ն՝ Ցյուրիխում 1971 թ.: Կարևոր է նշել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, 1971 թ. դրամական համակարգի կարգավորման դադարեցման և նավթի գների կտրուկ անկման պատճառով 1973 թ. ճարտարապետների մեծ մասը մնացել էր առանց աշխատանքի: Չունենալով կառուցելու հնարավորություն՝ նրանք գրում էին: 1970-ականներին երիտասարդ ճարտարապետները բախվում էին «դատարկության» հետ: Այդ «դատարկությունը» լի էր քննարկումներով ու տեքստերով և տեսության ստեղծմամբ այնպիսի հեղինակների կողմից, ինչպիսիք էին Մանֆրեդո Տաֆուրին, Չարլզ Ջենքսը, Հենրի Լեֆեբրը, Քենեթ Ֆրեմփթոնը և շատ ուրիշներ: Իհարկե, անցյալը ոսկի տառերով երևալու միտում ունի, բայց ճարտարապետության տեսության այս ծաղկման շրջանն ավարտվեց 1990-ականներին: Որոշ ինստիտուտներ փակվեցին, ամսագրերը դադարեցին գործել: Տեսության պատմականացումն ու տեսական տեքստերի հրատարակումը ժողովածուներով սկսվեց հենց այդ ժամանակ: Այսօր ճարտարապետության տեսությունը նման է մի ստվերի, մի դժվարընկալելի իրողության: Այն կորցրել է իր անկախությունն