LAYOUT November 2017 #08 | Page 34

Գուցե 1980-ական թթ. տնտեսական կտրուկ զարգացման տարիներին ճարտարապետության շատ մեծ հաջողություններն ու ճարտարապետական համբավից հանրահայտ ճարտարապետի (starchitect) անցումը հանգեցրին տեսության կլանմանը: 1960-ականների վերջերին ճարտարապետության աշխարհ մուտք գործող սերունդը բերեց ճարտարապետությունը կենտրոնական բեմահարթակ և այն գրավիչ դարձրեց քաղաքական գործիչների և լայն հասարակության համար: Սակայն այն նաև գաղութացրեց տեսական մտորումների ոլորտն ու անկախ քննադատությունը: Տեսական խորհրդածությունն ընկրկեց և մնաց հռետորաբանության և ինքնաօրինականացման ստվերում: Որպես հետևանք՝ ճարտարապետության տեսությունը պարփակվեց մի ոլորտի մեջ, որին վնաս չէր կարող պատճառել: Այնպիսի տպավորություն է, կարծես մեկը ոսկոր է նետել շների առջև՝ շեղելու դրանց ուշադրությունը կամ դրանց զբաղված պահելու նպատակով: Այդ կերպ և ճարտարապետության տեսությունը ներքաշվեց այս երկու անլուծելի խնդիրների միջև: Ճարտարապետի ճանաչվածությունը՝ որպես մի մարդու, ով կարող է իրագործել մեծածավալ նախագծեր աշխարհի տարբեր անկյուններում, հանգեցրին տեսական մտորումների արժեզրկմանը: 1970-ականներին ճարտարապետի կարգավիճակը մեծապես որոշվում էր նրանով, թե ինչ նա չի կառուցել, իսկ արդեն 1980-ականներից ի վեր այդ կարգավիճակը սկսեց որոշվել նրա կառուցած աշխատանքներով: Սակայն մենք վստահ չենք, որ տեսությունն այլևս գոյություն չունի: Միգուցե այն գտնվում է լատենտ վիճակում, հազիվ թե տեսանելի է մարդկանց, բայց ուժ է հավաքում՝ կրկին վերադառնալու: Կամ միգուցե այն կրկին վերադարձել է: Գուցե այն փոխել է իր արտահայտման ձևն ու գործում է ակադեմիական անտեսանելի շարքերում, դատարաններում՝ երդվյալ ատենակալների հանդիպումների ժամանակ, դրսևորվում է ակտիվիզմում , արտահայտվում ամսագրերում, համացանցի բլոգերում և առօրյա բամբասանքներում: Գուցե այն դուրս է եկել