07.
ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՎԱ ՞ ՐՏԸ
ՖԻԼԻՊ ՈՒՐՍՊՐՈՒՆԳ. Ցյուրիխի ճարտարապետության պատմության և տեսության ինստիտուտի պրոֆեսոր
Այս տարի Ճարտարապետության պատմության և տեսության ինստիտուտը( GTA) Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում տոնում է իր 50-ամյակը ։ Ինստիտուտը հիմնվել է 1967 թ. և շարունակաբար աճել ժամանակի ընթացքում ։ Այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ադոլֆ Մաքս Վոութը, Բերնարդ Հոեսլին, Պոլ Հոֆերը, Մարտին Սթեյնմանը և շատ շատերը հետազոտություններ են կատարել և դասավանդել այստեղ ։ Այսօր GTA-ն ունի չորս պրոֆեսոր ՝ Իտա Հայնց-Գրինբերգը, Մաարտեն Դելբեկեն, Լորենտ Սթալդերն ու ես, և մոտ 70 հետազոտող ։ 2012 թ. մենք գործարկեցինք դոկտորական ծրագիր ՝ տարեկան երկու դրամաշնորհով և մոտ 20 բարձրագույն կրթություն ստացած աշակերտների խմբով ։ Կա մագիստրոսական կատարելագործված դասընթացի ծրագիր ։ Մենք ունենք ցուցադրությունների բաժին, որը գործում է ավելի քան երեք տասնամյակ, հրատարակչական գործի բաժին և ամենամեծ ճարտարապետության արխիվը Շվեյցարիայում ։
Մենք չենք կարող գանգատվել ։ Բայց ինչպես 50 տարեկանը բոլորող բոլոր մարդիկ, այնպես էլ այս ինստիտուտն այսօր անցնում է ճգնաժամի միջով ։ Այս անվճռականությունն ակնհայտորեն արտացոլվում է տոնակատարության կազմակերպման մեջ ։ Մենք սարեր շուռ չտվեցինք, բայց մի կերպ առաջ գնացինք 1970 թ. պատկերանշանով, մինչև որ այն վերջապես թեթևակի փոփոխության ենթարկվեց, որով մենք կարծես թե ցանկանում էինք արտահայտել ինստիտուտի մշտապես երիտասարդ բնույթը ։ Մենք չբացեցինք փոքրիկ գարեջրի գործարան, այլ երկմտեցինք ՝ արդյոք նշելու ենք ինստիտուտի 50-ամյակը, թե ոչ ։ Հարկավոր է նայել առա ՞ ջ, թե ետ ։ Արդյո ՞ ք մենք ապրել ենք համաձայն հիմնադրման թվերի ակնկալիքների ։ Արդյոք մեր ինստիտուտը վերածվել է ժամանակավրեպ ժառանգության, թե դեռ լավ ժամանակներն առջևում են ։ Ձգտելով իմանալ ավելին մեր անցյալի մասին, բայց միևնույն ժամանակ անհանգստանալով հայելում երևացող մեր կերպարի մասին, մենք որոշեցինք ոչ թե թաքցնել մեր անորոշությունը, այլ օգուտ քաղել դրանից ։ Կարող եմ պնդել, որ այս անորոշությունն ավելի ընդհանուր միտման նախանշան է ճարտարապետության ոլորտում, ասել է թե ՝ այսօր ճարտարապետությունը գտնվում է ոչ տեսական փուլում ։ Չկա տեսական շրջանակ, չկա գլխավոր պատում, չկա արժեքների նորմատիվ համակարգ, որը կկողմնորոշի ճարտարապետներին ։ Տեսության բացակայությունն ընթանում է