Արարատ Մկրտչյան
Betconstruct ընկերության գլխավոր դիզայներ
Ինչ վերաբերում է տանիքներին հստակ գույներ սահմանելուն,
նախագծին վերաբերվում եմ դրական: Իսկ թե որքանով այն դրական
ու ստացված կլինի, կկարողանամ գնահատել, երբ այն ամբողջությամբ
հստակեցված ու սահմանված լինի: Բայց այն, որ փորձում են ընդհանուր
գույնի բերել քաղաքի տանիքները, արդեն լավ է, քանի որ դա ընդհանուր
տեսք կապահովի: Ինչ վերաբերում է ճակատներին, ապա բոլոր
զարգացած քաղաքներն ունեն փաստաթուղթ, որի հիման վրա էլ արվում
են աշխատանքները: Այդ փաստաթուղթը կոչվում է դիզայն-կոդ, որին
էլ ենթարկվում են քաղաքի գրեթե բոլոր ճակատները: Շատ զարգացող
երկրներ ունեն այդ փաստաթուղթը: Օրինակ, ըստ դիզայն-կոդի՝ քաղաքի
բոլոր խանութների ցուցանակները գտնվում են նույն բարձրության վրա:
Սրա արդյունավետության մասին, սակայն, նորից հնարավոր կլինի խոսել,
երբ ամեն ինչ պատրաստ լինի, և հասկանանք՝ ով է զբաղվելու այդ դիզայն-
կոդով, որքան ժամանակ ունեն՝ աշխատանքն անհրաժեշտ որակով անելու
համար: Եթե ապահովվեն անհրաժեշտ պայմանները և աշխատանքներում
ներգրավվեն մասնագետներ, կարծում եմ, արդյունքը կլինի շատ լավը, և
Երևանում դրական փոփոխությունները չեն ուշանա:
Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ
Ինձ թվում է՝ տան կտուրն ամենավերջին բանն է, ինչին պետք
է ուշադրություն դարձնել։ Ամբողջ քաղաքում իրար հետ կապ
չունեցող, ոճային քաոս ստեղծող շինություններ են կառուցվում։
Մի՞թե տանիքը պետք է մեզ գեղեցկացնի։ Թող արգելեն նույն
Աբովյան փողոցի վրա ահռելի, զարհուրելի, անճոռնի շինությունների
կառուցումը կամ քաղաքի բոլոր այլ հատվածներում: Տանիքների
բազմազաությանը մի կերպ կդիմանանք։