Արի Հաջյան
Ճարտարապետ, տեսաբան
Լրիվ դեմ եմ։ Ո՞վ է թելադրելու գույները կամ ճակատի ոճային լեզուն...
Նարեկ Սարգսյանը և իր պսեվդո-թամանյանական անճաշակություննե՞րը։
Ախր իր տեսակ ճարտարապետներն են, որ պետք է սահմանափակվեն,
որովհետև եթե այդ տեսակ շինություններ ենք տեսնելու ապագայում,
ուրեմն Հայաստանի ճարտարապետությունը երբեք չի զարգանալու։
Երևանում կարելի է տեսնել նախասովետական սև տուֆով շենքեր,
թամանյանական կամարներով շենքեր, սովետական մոդեռնիստ բետոնե
շենքեր և անկախության պոսմոդեռնիզմը... Բոլորն էլ ցույց են տալիս
տարբեր ժամանակներ, տարբեր մտածելակերպեր են ներկայացնում:
Նինա Ներսիսյան
Ճարտարապետ, Dorout ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր
Ամեն ճարտարապետություն պետք է արտահայտի իր ժամանակաշրջանը. սա
այն արտահայտությունն է, որը պետք է լինի ճարտարապետահատակագծային
առաջադրանքի հիմքում։ Հարց է ծագում՝ արդյոք տվյալ որոշումը կազդի?
ժամանակակից ճարտարապետության արտահայտման վրա, թե? կթելադրի 20-րդ
դարի ճարտարապետության ոճը և դեկորային լուծումները, ինչպես նշված է վերոնշյալ
որոշման մեջ։ Քաղաքային լանդշաֆտը ձևավորվում է ոչ միայն գունային լուծումներով
կամ դեկորներով, այլ նաև տարատեսակ ճարտարապետական ոճերի համադրությամբ։
Կրկին հարց է ծագում՝ արդյոք տվյալ որոշումը վերաբերում է նաև այս? հարցին, և արդյոք
սա կնպաստի? քաղաքային լանդշաֆտի ձևավորմանը, թե? հակառակ ազդեցություն
կունենա։