LAYOUT November 2017 #08 | Page 27

Մերուժան Մինասյան
Ճարտարապետ,
Storaket
ճարտարապետական
արվեստանոցի
համահիմնադիր
Ես պիտի պատասխանեմ ՝ որպես ճարտարապետ, ով ստեղծագործում է: Կարծում եմ ՝ նման օրենք կամ օրենքներ կան շատ երկրների տարբեր քաղաքներում տարբեր ձևաչափերով, ասենք, օրինակ, ամեն ճարտարապետ չի կարող անել ամեն ինչ Շանզելիզե պողոտայում: Իմ կարծիքով ստեղծագործության հաճելի մասն այն է, որ տեղավորվելով տարբեր օրենքների շրջանակներում ՝ դու ասում ես քո ասելիքը ՝ որպես ճարտարապետ ։
Էդգար Մեհրաբյան Ճարտարապետ, Cubit ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր
Այն, որ սկսել են ուշադրություն դարձնել ճարտարապետահատակագծային առաջադրանքին, կարծում եմ ՝ արդեն առաջընթաց է: Բայց թողնելով ավելի լուրջ ու հրատապ լուծում պահանջող խնդիրները ՝ անդրադառնալ տանիքների գույներին կամ ստիպել, որ տարբեր ժամանակաշրջաններում կառուցված շենքերը կրկնեն միևնույն ոճն ու գունային գամման, անթույլատրելի է: Այսօր Հայաստանում չկան մշակված ճարտարապետաշինարարական ժամանակակից նորմեր, և գրեթե բոլորն աշխատում են խորհրդային շրջանի նորմերով: Կարծում եմ ՝ ճարտարապետության ոլորտում դրական տեղաշարժ նկատելու համար ճարտարապետության գեղարվեստական մասի վրա սահմանափակումներ դնելու փոխարեն անհրաժեշտ է մշակել ժամանակակից նորմեր, որոնք կկանոնակարգեն մեր աշխատանքները և կօգնեն պահպանել միջավայրի ներդաշնակությունը: