LAYOUT November 2017 #08 | Page 25

Ռուբեն Մալայան Նկարիչ, դիզայներ
Մի մարդ, ով անմիջական պատասխանատվություն է կրում Երևանի սարսափելի վիճակի համար, ով տարիներ շարունակ մեթոդիկ աշխատել է, որպեսզի քաղաքը դառնա աներես և ավելի շատ նմանվի անճաշակ shopping mall-ի, մարդ, ով շարունակական ձևով վերացրել է Թամանյանի թողած ժառանգությունը, անտեսել է քաղաքում ապրող մարդկանց տարրական պահանջները, այդ մարդուն ես չեմ վստահի գյուղի գոմի տանիքի գույն որոշելը, ուր մնաց այդպիսի հարցերի լուծումը:
Սաշուր Քալաշյան ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Քաղաքակիրթ երկրներում այս օրենքը պարտադիր է: Քաղաքաշինությունը յուրահատուկ ոլորտ է, որովհետև քաղաքը ո ՛ չ ճարտարապետի սեփականությունն է, ո ՛ չ էլ պատվիրատուի, ով որոշել է ինչ-որ օբյեկտ կառուցել: Օբյեկտն, անշուշտ, պատկանում է սեփականատիրոջը, բայց այն կառուցվում է միջավայրի մեջ, որը բոլորինն է: Հենց այդ պատճառով էլ կառույցը վերջնական կառուցելուց հետո սեփականատերն իրավունք չունի փոփոխություն անել կառույցի ճակատային հատվածում ՝ առանց հանրային քննարկման, քանի որ այդ փոփոխությունից փոխվելու է նաև միջավայրը: Սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Ես կողմ եմ, որ այդ նախագիծը ընդունվի և գործի, որովհետև ճարտարապետի միակ նպատակը ամուր շինություն կառուցելը չէ, ճարատարապետը նաև խնդիր ունի կառուցելու ճարտարապետական գեղագիտական մնայուն արժեքներ: Խնդիրը այլ է: Նման օրենքներ նախկինում էլ ընդունվել են, բայց դրանք չեն պահպանվել, որովհետև մենք օրենք պահել չենք սիրում: