LAYOUT November 2017 #08 | Page 24

06. #ARCHITWEET Հոկտեմբերի 12-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել տանիքների գունային լուծումների վերաբերյալ որոշման նախագիծը, որով նախատեսվում է մինչև տարվա վերջ ուսումնասիրել և ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ըստ ճարտարապետական միջավայրի ֆիքսել ոչ միայն կտուրների գունային լուծումները, այլ նաև թելադրել ճակատների ոճային և դեկորային լուծումները: Նախագծի վերաբերյալ մի շարք ճարտարապետների և քաղաքի հանդեպ սրտացավ քաղաքացիների կարծիքները՝ ստորև: Գարեգին Եղոյան Ճարտարապետ, ARCHcoop ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր Քաղաքաշինության ոլորտում բաներ կան, որ անպայման պետք է ունենան իրենց չափորոշիչները: Դա շատ կարևոր գործոն է քաղաք կառուցելու համար: Դիցուք, օրինակ, քիվի բարձրություն, լայնք, քաղաքաշինական որոշ պարամետրեր: Նախագիծը չտեսնված է, եթե կա: Դա կլավացնի ճարտարապետի աշխատանքը, կնպաստի, որ նա ավելի հետաքրքիր ու ճկուն որոշումներ և լուծումներ գտնի: Բայց թելադրել ճարտարապետին ոճ, ես համարում եմ անընդունելի: Ես համաձայն եմ, որ տանիքների գույները պետք է երբեմն համաձայնեցվեն, հատկապես քաղաքի որոշ հատվածներում: Բայց ճարտարապետին ասել՝ այս ոճով պիտի ստեղծագործես և ճակատդ զարդարես որոշակի դեկորով, ես համարում եմ անընդունելի: