LAYOUT November 2017 #08 | Page 17

ՖՐԱՆՍԻԱ Լիոն, Ֆրանսիա Code de la construction et de l’habitation(CCH) – Սա մի օրենսգիրք է, որն իր մեջ ներառում է շինարարության, առանձնատների ու բնակելի շենքերի հետ կապված մի շարք կանոնակարգեր: Ամեն գյուղ և քաղաք ունի իր կոդն ու գույնը: Օրենսգրքում նշված է, որ ցանկացած սեփականատեր պետք է գունազարդի իր կառույցի ճակատային մասը առնվազն 10 տարին մեկ: Ցանկացած սեփականատեր, լինի գյուղացի, թե’ քաղաքացի, պետք է դիմում հայտ ներկայացնի քաղաքապետարան/գյուղապետարան՝ թույլտվություն ստանալու համար: Plan local d’Urbanisme(PLU) – Տեղական քաղաքային ծրագիր կամ քաղաքային ու միջքաղաքային մակարդակում քաղաքաշինական ծրագրերի օրենսգիրք: Ամեն բնակիչ պետք է խստորեն հետևի այս կանոնակարգերին՝ քաղաքների ու գյուղերի հարմոնիան պահպանելու համար: Տեքստի հեղինակ՝ Էլեն Առաքելյան | Հռոմ 25.10.2017