LAYOUT November 2017 #08 | Page 16

ԻՏԱԼԻԱ Piano del colore - Գունային գամմայի սխեմաներն առաջին անգամ ծնվել են Թուրինում1979թ- ին համալսարանական հետազոտության հիման վրա, որը ետ բերեց անցյալում օգտագործվող ընթացակարգերն ու գույները, որոնք զարդարում էին կառույցների ճակատները: Գունային սխեման քաղաքային օրինակարգերի անբաժան մասն է կազմում: Այն պարտավորեցնում է ցանկացած մասնավոր կամ ոչ մասնավոր սեփականատիրոջը իրենց շենքերի ճակատները լավ վիճակում պահպանելու և առնվազն ամեն 10 տարին մեկ ճակատային գունազարդումներ անելու, իսկ թանգարանների ու սյունասրահների ճակատներն ու տանիքները՝ 7 տարին մեկ: Քաղաքի շենքերի ճակատների ձևավորումը պարտադրում է ոչ միայն շենքերի գունազարդումը, այլ նաև մի քանի էլեմենտների առկայությունը, ինչպես, օրինակ, արևից պաշտպանող հովանոցները: Նույն գրառումը նշվում է նաև քաղաքային ոստիկանության կանոնակարգի 12-րդ հոդվածում: Յուրաքանչյուր մարզ, քաղաք ու գյուղ ունի իր գունային սխեման, որին պետք է պարտադիր հետևել: Թուրին, Իտալիա