LAYOUT November 2017 #08 | Page 15

Քաղաքի գունային սխեման, կախված քաղաքներից ու համայնքներից, փոփոխության է ենթարկվում: Այն պարունակում է մի շարք ցուցումներ ու կանոնակարգեր, որոնց պետք է հետևել նոր շինություն կառուցելու, վերանորոգելու կամ ռեստավրացիա անելու դեպքում: Սխեման իր մեջ պարունակում է տեղեկատվություն, ինչպես, օրինակ, քարերի տեսակներ՝ կախված քաղաքներից ու մարզերից, գունային գամմաներ գիպսի, փայտի ու երկաթի համար, տեղեկություններ նյութերի ու ներկման տեխնիկաների մասին, որոնց պետք է խստորեն հետևել: Յուրաքանչյուր քաղաքապետարան ունի հստակ կանոնակարգ, ըստ որի պետք է ներկայացնել հետագա միջամտությունների համար կատարվող անհրաժեշտ փաստաթղթեր: Դիմումը իր բոլոր փաստաթղթերով պետք է ներկայացվի աշխատանքների մեկնարկից առաջ: Ոչ մի շինարարական աշխատանք չի կարող սկսվել, քանի դեռ քաղաքապետարանը դրական պատասխան չի տվել: Հակառակ դեպքում խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: Տեսնենք, թե ինչ օրենքներ ու կանոնակարգեր են գործում Ֆրանսիայում ու Իտալիայում շենքերի ու տանիքների գունազարդման համար: