LAYOUT November 2017 #08 | Page 14

04. ՔԱՂԱՔՆԵՐՆ ՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ Գույնը շրջակա միջավայրում, դրա ընկալումը, ճարտարապետությունն ու դիզայնը խաչաձև մոտեցում են պահանջում, որն, անշուշտ, պատմության ու հիշողությունների մի մասն է կազմում: Նայելով 20-րդ դարի ճարտարապետությանը՝ տեսնում ենք, որ երկրորդ պլան է մղվում քաղաքների գունային սխեման, քանի որ առաջ է գալիս բնակելի շենքերի անհապաղ անհրաժեշտությունը: Արևմտյան պատերազմները Եվրոպա են բերում մոնոխրոմ գույներ, մինչև 1960-ականներին գույնը դառնում է կարևոր բաղադրիչ ճարտարապետության համար: Ի՞նչ է նշանակում քաղաքի գունային սխեմա: Գունային սխեման մի փաստաթուղթ է, որ կարող է հաստատվել միային տեղական կառավարության կողմից քաղաքի առանձնահատկությունները պահպանելու համար (գունային առումով): Այս փաստաթուղթը պարունակում է մի շարք տեղեկություններ շենքերի կառուցման համար կիրառվող գույների ու երանգների օգտագործման մասին: Սրա նպատակն է ապահովել նմանությունը, տեսողական շարունակականությունը և հարմոնիան, ինչը բնութագրում է քաղաքին, կանխելով, որ անհատական կառույցը չվնասի քաղաքի ընդհանուր պատկերին, հատկապես, եթե քաղաքն ունի հին պատմական կենտրոն: Հետևաբար, սա հնարավորություն է ընձեռում ապահովելու քաղաքների բնութագրի ճիշտ ընթերցանությունը, ինչպես նաև հետևողական և ճշգրիտ նախագծումը: