05.
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ` ԿԻՑ
ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆՈՎ
Մագիստրատուրա, 2-րդ կուրս, դիպլոմային նախագիծ
Ուսանող՝ Ռազմիկ Ղազարյան
Ղեկավար՝ Աշոտ Ալեքսանյան
Երևանյան մետրոյի ցանցի տրամաբանական
զարգացումը ենթադրում է հաջորդ կայարանի
տեղակայումն Աջափնյակ համայնքում` Հալաբյան-
Աբելյան փողոցների հարևանությամբ։
Թաղամասի ուսումնասիրության արդյունքում
ակնհայտ
դարձավ
Երևանի
կենտրոնատենչ
քաղաքականության
հետևանքով
առաջացած
մշակութային և հասարակական խնդիրների
առկայությունը։
Ներկայացվող նախագիծը գոյություն ունեցող
իրադրությունը փոխելու նպատակով առաջարկում
է
տեղում
նախատեսել
մշակութային
և
տրանսպորտային հանգույց, որի հիմքում ընկած
կլինեն այլընտրանքային էներգիան և ժամանակակից
տեխնոլոգիաները։
Շենքի հորինվածքն իրենից ներկայացնում
է մեկ ընդհանուր ծածկ, որի տակ հավաքված
են ֆունկցիոնալ տարբեր ծավալներ, ինչը
հնարավորություն
է
տալիս շենքի ներսում
ստեղծել ազատ միջավայր՝ առանց էական
սահմանափակումների,
լուծելով
նախագծի
հիմնական խնդիրներից մեկը՝ թափանցիկությունը,
դեպի Հրազդանի կիրճ տեսողական և ֆիզիկական
կապն ապահովելու համար։
Ծածկը, ունենալով սնկաձև ծավալներ, բաղկացած
է մետաղական շրջանակային կոնստրուկցիաներից,
որոնք երեսպատված են կոնստրուկտիվ տենտով։