ՃԱՐՏԱՐԱ-ԽՈՍՈՒԹՅՈՒՆ
03.
Մարդկության պատմության ընթացքում ճարտարապետությունը
սերտորեն կապված էր տեքստի և բառի հետ։ Ճարտարապետության
մասին և նրա շուրջ տեքստերը տարբեր են։ Մի մասը գրում են
արվեստաբանները,
քննադատները,
փիլ իսոփաները,
լ րա-
գրողները, գրողները։ Փոքր ինչ ուրիշ որակի և բովանդակության
տեքստեր կգտնենք տուրիստական ամսագրերում և, օրինակ,
քաղաքների մասին պատմող գրականության էջերին։
Ճարտարապետության մասին խոսում են, վիճում, քննարկում,
բամբասում,
հետևաբար և տեքստեր են ստեղծում պատվի-
րատուները, գործարարները, տաքսիստները, փոքր և մեծ ավան-
ների բնակիչները, գրում են սոցցանցերում։
Բայց կան տեքստեր, որոնք ստեղծում են գործող ճարտարապետները՝
ստիպվածկամ կամավոր։ Տաղտկալ ի բացատրագրերից, նկարագրություններից,
անվանացանկերից, նորմատիվ փաստաթղթերից բացի ճարտարապետները
գրում են նաև հոդվածներ, մանիֆեստներ, օրագրեր, հիշատակարաններ,
մասնակցում են հարցազրույցների։
Ասում են՝ ֆրանսիացի ճարտարապետ Լեդուն առաջինը օգտագործեց
«խոսող ճարտարապետություն» արտահայտությունը, բայց բավական է հիշել
Վիտրուվիոսին, ով պնդեց Firmitas, Utilitas, Venustas և մի կողմ քաշվեց, և
եթե Վիտրուվիոսի աշխատանքի մասին արդեն չենք կարող դատել, քանի որ
որևէ կառույց չի պահպանվել, ապա այդ երեք բառերը դարեր շարունակ կրկնվում
են՝ ինչպես մի մոգական բանաձև ճարտարապետության էությունը բացատրելու
համար, և այդ երեք բառերը, որպես գրականություն, այնքան ուժեղ են, որ նույնիսկ
քննարկելն է բարդ։ Հետո գրվեցին շատ տեքստեր և բառեր, բայց մինչև չասացին
«Նախշազարդը՝ հանցագործություն», «Տունը ինբրև մեքենա՝ ապրելու համար»,
«Սատանան հանգույցում է», «Քիչ՝ նշանակում է շատ», նման ուժեղ եւ ազդեցիկ
բաներ կարծես չէինք կարդացել, եթե իհարկե հիշողությունս չի դավաճանում։
Տեսանք
բազմաթիվ
մանիֆեստներ՝
«Դեպի
ճարտարապետություն»,
«Պոստմոդեռնիստական ճարտարապետության լեզուն», դեռ արդիական
«S,M,L,XL»-ը և շատ-շատ ուրիշներ։