LAYOUT May 2017 #02 | Page 7

Իր զորակցությամբ և աղոթքներով ներկա Սբ. Սարգիս եկեղեցու տեր Պարթև քահանա Մուրադյանը ցուցա- հանդեսը բացառիկ անվանեց և հորդորեց մշտապես պատվով կրել Հայ առաքելական եկեղեցու հետևորդի անունը և մշտապես ծառայել` ի բարօրություն մեր ազգի: Պատմական ու հատկանշական էր նաև նույն տարի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ Սուրբ Ղազար կղզում անցկացված «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100 ամյակին և վեր էր հանում հայկական ճարտարապետական ժառանգությանը, դրա պահպանմանն ու համաշխարհային հանրությանը ներկայացնելուն նվիրված և արդի տարաբնույթ խնդիրները: Վենետիկյան գիտաժողովին իրենց ելույթներով ու զեկույցներով հանդես եկան ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Ճարտարա- պետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, Միլանի պոլիտեխնիկի պրոֆեսոր Լյուսիո Սպեկան, Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս Սյուզան Մոնոն, Էքս-ան-Պրովանսի համալսարանի դասախոս Պատրիկ Դոնաբեդյանը, Վենետիկի IUAV համալսարանի պրոֆեսոր Ջիորջիո Ջանիկյանը, հայտնի ճարտարապետներ և արվեստագետներ: Սուրբ պատարագից, գիտաժողովից զատ, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Մուրադ Ռաֆայելյան վարժարանում: Ֆլորենցիայից ժամանած իտալացի ուսանողների թատերական խմբակը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց «Արարատ. հայկական պատմություն » բեմադրությունը, որին հաջորդեց նահատակների հիշատակին նվիրված մոմավառություն` Դանիել Վարուժանի հարթաքանդակին մոտ: Մեկդարյա ցավը համախմբել էր բոլորին՝ անկախ ազգությունից ու տարիքից: Մարդկային կյանքի ու արդարության դեմ ոտնձգությունն աշխարհի խըն- դիրն է, հետևապես բոլորինն է Հայոց, ինչպես նաև աշխարհում երբևէ իրականացված Ցեղա- սպանությունների զոհերի հիշատակության ու նրանց չապրած կյանքերի հատուցման պահանջը: Եվ ամեն տարի, ամեն ապրիլի 24-ին, մեր համալսարանի ուսանողները Հայոց Ցեղասպա- նությունը փաստող լուսանկար- ներով, հատուցման ու ճանաչման կոչերով, խոնարհված, բայց նոր կյանքի խորհրդանիշ ծաղիկ- ներով, մոմերով ու աղոթքով կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր… որտեղ հավերժ չլռող լռություն է: NUACA Դիանա Պողոսյան