LAYOUT May 2017 #02 | Page 6

ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Ապրիլը հայի հավաքական հիշողության ու գենետիկ ցավի ամիսն է: Ապրիլը, սակայն, նաև ապրելու, ապրեցնելու, հիշելու, ոգեկոչելու, պահանջելու, արդարության մրոտ երեսը մաքրելու ամիս է: 100, 200…1000 տարի էլ անց յուրաքանչյուր նոր սերունդ լինելու է պահանջատեր, ապրիլքսանչորսյան ողբերգության կրողը, հատուցում ու ճանաչում պահաջողը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ամեն տարի ապրիլ ի 24-ին ի լուր աշխարհի բարձրաձայնում են իրենց պահանջը՝ կառուցելով, նկարելով… Ուսանողների ասելիքը, ատելությունը, ճանաչման և դատապարտման կոչը հասունացան և իրենց դրսևորումն ունեցան Հայոց Ցեղասպանության 100- ամյա տարելիցին: Ամիսներ շարունակ դիզայնի ֆակուլտետի ուսանողները ստեղծագործում էին, որպեսզի 100-ավոր նկարների շուրթերով խոսեին իրենց բողոքի ու ցավի մասին: «Հայոց Եղեռնը` ուսանողների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը մեկտեղեց բազմահազար մարդկանց, պատահական անցորդներին, որոնց խոնավ աչքերը վկայեցին, որ ցավը նույնն է նույնիսկ մեկ դար անց, յուրաքանչյուր երիտասարդի համար: