LAYOUT May 2017 #02 | Page 9

Ցավոք, խոսքից կտրվել ը արդի հայկական ճարտարապետության ճգնաժամի վկայությունն է ։ Եթե միջնադարում խոսելու կարիք առանձնապես չկար, քանի որ հասկանալ ի էր աշխատանքի բովանդակությունը, փիլ իսոփայությունը և մեթոդաբանությունը, ապա այսօր կյանքի անընդհատ և ակնթարթային փոփոխությունների, տեղեկատվական ահռել ի հոսքի պայմաններում առանց տեքստի ճարտարապետությունը կդառնա հասարակությանը սպասարկող, անհրաժեշտ տարածքներ և քառակուսի մետրեր ստեղծող զուտ կիրառական մի բնագավառ ։ Պետք է ոչ միայն փորձի մեջ մեկնաբանել և հասկանալ կառուցածը, այլ նաև պետք է կառուցել այն, ինչի մասին գրում ենք, հետևաբար հավատում ։ Հուսով եմ, LAYOUT թերթը կդառնա հարթակ նաև մանիֆեստների և ճարտարապետների ստեղծած տեքստերի համար:
Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Մկրտիչ Արմենի( 1906- 1972) « Երևան » էպոպեան խորհրդահայ գրականության ամենաինքնատիպ գործերից է, որ տարբեր հանգամանքների բերումով այնքան էլ ծանոթ չէ ընթերցողական լայն շրջանակներին: