Ըստ Ձեզ ո՞րն է քաղաքային միջավայրում
պատմական
շենքերի
պահպանման
օպտիմալ եղանակը։
-Սա շատ ցավոտ հարց է, հատկապես
Երևանում։ Երբ շենքը հնանում է, կա երկու
տարբերակ՝ վերանորոգել այն կամ քանդել։
Ցավոք ընտրվել է վերջին տարբերակը, և
արդյունքում այսօր Երևանից արդեն ոչինչ
չի մնացել։ Իսկ մեկ կամ երկու շենքը չի
կարող ստեղծել այս կամ այն դարաշրջանի
միջավայրը։ Երբ շենքը դուրս է գալիս իր
պատմական միջավայրից, այն կորցնում է իր
նշանակությունը։ Իսկ այն ինչ արվում է այսօր
Երևանում, թատերական բնույթ է կրում։
Խոսենք ձեր կողմից նախագծված շենքերից
մեկի մասին, որ գտնվում է Արամի 64
հասցեում՝
Մարգարյան
ծննդատան
հարևանությամբ։
-Այդտեղ Երևան նախագիծը գոտևորման
նախագիծ արեց, որի համաձայն Գլխավոր
պողոտայում՝ Աերոֆլոտի շենքի դիմաց
պետք է կառուցվեր 16-18 հարկանի մի շենք։
Հայտարարվեց տենդեր, որին մասնակցեցին
մի շարք ճարտարապետներ։ Ընդունվեց
կոնցեպցիոն սխեմա։ Արամի 64 հասցեում
գտնվող այդ շենքը պատմական հուշարձան է։
Դիմեցինք Հուշարձանների պահպանության
գործակալություն՝
պարզելու
հուշարձանի
կարգավիճակը։ Պարզ դարձավ, որ այնտեղ
չունեն պահպանվող հուշարձանի անձնագիրը։
Արդյունքում պահպանվեց շենքի միայն
ճակատային մասը։