LAYOUT May 2017 #02 | Page 28

« ԻՆՁ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈԳԵՇՆՉԵԼ ԵՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ ՊՈԼ ՌՈՒԴՈԼՖԸ, ԿԵՆԶՈ ՏԱՆԳԵՆ և ՖՈՍՏԵՐԸ ».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Ո ՞ վ է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր և օրինակ հանդիսացել ։
-6 տարեկանում գնացել եմ նկարչության դասերի, որոնք անց էին կացվում Պիոներ պալատում ։ Մի օր, երբ ավարտական տարիքին էի, Պիոներ պալատի նախագահը ՝ Գագիկ Ղազարյանը կանչեց ծնողներիս ու խորհուրդ տվեց ինձ տալ ճարտարապետական համալսարան ։
Ինձ բոլոր ժամանակներում ոգեշնչել են ճարտարապետներ Պոլ Ռուդոլֆը, Կենզո Տանգեն և Ֆոստերը ։
Ո ՞ ւմ հետ կուզեիք աշխատել, բայց առիթ չեք ունեցել ։
-Ինձ համար միշտ հանելուկ է եղել ժամանակակից հայկական ճարտարապետության կնքահայր Ալեքսանդր Թամանյանը ։ Ես չեմ զգացել մեծն ճարտարապետի ստեղծագործական ընթացքը ։ Պատճառը երևի նրա մեծ թվով աշխատանքներն են ։ Կուզենայի ժամանակին աշխատած լինեի Թամանյանի արվեստանոցում ՝ նրա թիմի հետ և հասկանայի ՝ ինչպես են ձևավորվել նրա գործերը ։ Այդ ժամանակաշրջանի ճարտարապետներից համակրում էի Ռոմիկ Ջուլհակյանին ։ Ամեն ճարտարապետ ունի իր ուրույն ոճն ու անհատականությունը ։ Դու չես կարող Քոչարի պես քանդակել, որովհետև չունես նրա մտածելակերպ ու ոգին ։

09.

Ո ՞ րն է Ձեզ համար իդեալական պատվիրատուն ։
-Այսօր Հայաստանում չունենք պատվիրատուների ձևավորման ինստիտուտ, իսկ պատվիրատուից շատ բան է կախված ։ Պատվիրատուն պետք է, նախևառաջ, հասկանա ինչ է ուզում, ունենա հստակ պատկերացում ։ Իդեալական է այն պատվիրատուն, ով կարողանում է գնահատել դիմացինին թե մտավոր, թե ֆինանսապես ։ Այսօր պատվիրատուն ցանկանում է սերտորեն ներգրավված լինել ճարտարապետի աշխատանքներին, ինչը, ըստ իս, ճիշտ չէ ։ Առաջ յուրաքանչյուր նախագիծ ուներ գլխավոր ինժեներ, ում հետ աշխատում էր պատվիրատուն մինչև նախագծի ավարտին հասցվելը ։