Էլ իտ պլազայի շենքը ևս Ձեր աշխատանքներից է ։ Ինչպե ՞ ս նախագծվեց այն ։
-ժողովուրդը շենքին տվել է « Զաժիգալկա » անվանումը ։ Շենքի տեղում առաջ եղել է Պիոներ պալատի երեք հարկանի շենքը, որն ուներ կամարներ և ներքին բակ ։ Պատվիրատուները գնեցին շենքը և որոշեցին տեղում բիզնես կենտրոն կառուցել ՝ որոշակի մակերես ստանալու համար, քանի որ երեք հարկն այդ մակերեսը չէր ապահովում ։ Հարկավոր էր բարձրահարկ շենք կառուցել ։ Շենքի հիմնական կերպարը ստանալը շատ հետաքրքիր ու ստեղծագործական գործըթաց էր ։ Ներքին տենդեր հայտարարվեց ։ Մի օր թերթում էի ամսագրերից մեկը, հանկարծ աչքիս զարնեց մի կոբրայի պատկեր ։ Որոշեցինք շենքին տալ այդ կոբրայի տեսքը ։ « Կոբրան » նախագծված է այնպես, որ մարդիկ փողոցով քայլելիս չզգան դրա բարձրությունը, այն չպետք է ճնշող լինի ։
Մի փոքր անդրադառնանք Ջավախքին ։ Անցած տարի բացվեց աշուղ Ջիվանու տուն-թանգարանը ։ Ինչպե ՞ ս նախագծվեց շենքը և ի ՞ նչ գաղափարներ կային ։
-Ստեղծվեց Ջավախքի աջակցության հիմնադրամը, որի նպատակն է պահպանել և ամրապնդել Հայաստան-Ջավախք կապը ։ Ես ծնունդով Ջավախքից չեմ, պարզապես հայրենասիրական մղումը դրդեց ինձ վերականգնել աշուղ Ջիվանու տունը ։ Ջավախքում շատ նախագծեր կան, հիմա աշխատում ենք աշուղ Հավասու թանգարանի նախագծի վրա ։ Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու տունը կառուցվել է 1842 թ.։
Տունը մեզ է հասել կուսական վիճակում. պահպանվել է օդան, գոմը, ցախանոցը, թոնրատունն ու ջրհորը ։ Տանը կից կար մի կցակառույց ։ Մեր նպատակն էր պահպանել տուն-թանգարանը, իսկ կցակառույցը, որը որևէ արժեք չէր ներկայացնում, դարձնել ցուցասրահ ։ Հետո պարզվեց, որ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում են Ջիվանու մոտ 120 ձեռագիր տետրակները, որոնք խնամքով թվայնացրինք ։ Շատ լավ կլիներ եթե թանգարանը դառնար գիտահետազոտական կենտրոն, որտեղ կուսումնասիրեին Ջիվանու ստեղծագործությունները ։
Ի ՞ նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ ճարտարապետության վերաբերյալ ։
-Դժվարանում եմ ճարտարապետության վերաբերյալ գիրք խորհուրդ տալ ։ Լավ ճարտարապետը չպետք է սահմանափակվի մեկ գրքով ։
Խաժակ Դրամփյան