Այսօր «Մանե հոլդինգի» մաս կազմող «Մանո Վուդում»
ցանկացած պատկերով ու ձևով ձեռակերտ պատի և
հատակի սալիկների ստեղծումից բացի ինտերիերի
ստեղծման համար հնարավոր է պատվիրել ցանկացած
գույնի և մշակվածքի մանրատախտակ, կահույք, փայտից
և սալիկներից ներքին հարդարանքի տարատեսակ
կահույք և տարրեր: Եթե մանրահատակի և սալիկների
ձեռագործ
պատրաստման
մեջ
ընկերությունը
գրեթե մրցակցություն չունի Հայաստանում, ապա
կահույքագործության և փայտագործության առումով
բազում մրցակիցներից այն տարբերվում է կահույքի
և ընդհանուր ներքին հարդարման տարրի ստեղծման
ժամանակ քարի, սալիկի, մետաղի և փայտի
տարբեր տեսակների համադրությունների կիրառման
հնարավորությամբ: Իսկ եթե պատվիրատուն չունի
դիզայներ կամ վերանորոգում կատարող մասնագետներ,
այդ ծառայությունները նույնպես հասանելի են «Մանե
հոլդինգի» շրջանակներում:
Այս առումով ընկերության ներկայացուցիչը հավաս-
տիացրեց, որ դիզայների ցանկացած մտահղացման
հիման վրա պատվերը պատրաստ է լինում մոտ երկու
շաբաթվա ընթացքում:
«Կազմակերպության հիմ նական նպատակն է, որպեսզի
հաճախորդը/դիզայները մեր օգնությամբ հնարավորություն
ունենա ազատ թռիչք տալ իր երեւակայությանը և
նյութականացնի այն»,- նշեց Ծովինարը: