LAYOUT May 2017 #02 | Page 16

05. ՁԵՌԱԳՈՐԾ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ Երեսպատման սալիկների պատրաստմամբ Մանե թայլսը հայտնի է դեռևս 2001թ.-ից, երբ այն հիմնադրվեց: Հայրենի կավի հիման վրա պատրաստվող ձեռակերտ սալիկները թույլ են տալիս ստանալ ինչպես ժամանակակից, այնպես էլ էթնիկ ոճի լուծումներ: «Մանե հոլդինգի» մաս կազմող «Մանե թայլսը» հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած պատկերով երեսապատման կամ հատակի սալիկներ՝ սկսած յուրաքանչյուրը 1,5X1,5սմ չափից մինչև 60X40սմ: Կա կարծրատիպ, որ ամեն ձեռագործ իր նուրբ և մեղմ վերաբերմունքն է պահանջում, սակայն «Մանե հոլդինգի» ներկայացուցիչ Ծովինար Վարդանյանի խոսքերով՝ իրենց սալիկները, բարձր ջերմաստիճանի թրծում անցնելով, ձեռք են բերում կարծրություն եւ կայուն են այսօր կենցաղում լայն կիրառում ունեցող մաքրող նյութերի նկատմամբ, ինչի ապացույց է համարում երկար տարիների պատվիրատուների առկա- յությունը: Կավի հիման վրա պատրաստած ձեռակերտ նախշով կամ տերակոտե սալիկներից բացի ընկերությունը հատակի զարդարման համար հայկական լեռնաշխարհի քարերից հնարա-վորություն է ընձեռում ստանալ բազմազան շարվածքներ ունեցող պատի եւ հատակի ծածկեր: Օրինակ՝ տրավերտինե մանրատախտակ հիշեցնող նախշ, ֆելզիտե վանդակներ, երիզներ, տարբեր տիպի այլ քարերի և նյութերի համադրությամբ հատակի խճանկարներ՝ դրանց տալով նաեւ գեղարվեստական լուծումներ գորգերի կամ զարդանախշերի տեսքով։