LAYOUT May 2017 #02 | Page 18

Իսկ որպեսզի թե՛ դիզայներները, թե՛ պատվիրատուները կիրառության մեջ տեսնեն ընկերության արտադրանքի պնակը, մայրաքաղաքի սրտում վերջերս բացվեց «Մանե ռեստորանը»: Դռնից ներս մտնելով՝ առաջին հերթին աչքն ընկնում է հատակի վրա՝ անհարթ մշակված քարի սալիկներ հիշեցնող փայտե մանրահատակին, իսկ սրահի խորքում ձեզ ողջունում են գունեղ միջերկրական և մերձարևելյան մոտիվներով սալա- հատակները: Այստեղ, եթե ձեզ դուր է եկել, օրինակ, սեղանը և դրա ծածկը, կարելի է այն տեղում գնել: Նույնը վերաբերում է տեղում նույն ընկերության կողմից արտադրվող տարբեր փայտանյութերից աթոռներին, պատից կախված մանր սալիկի խճանկարից հայելու շրջանակին, փայտի ու սալիկի համադրությամբ ստեղծված զարդատուփին, մանրասալիկի խճանկարից հավաքված նկարին, ինչպես նաև սննդային ջնարակով պատված մատուցման ափսեներին, որոնք կարող